Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Լավ երազ է, եթե իրականանա

Լավ երազ է, եթե իրականանա
08.09.2015 | 00:36

«Արձանագրություններով 2015-ի համար գազի վաճառքի գինը սահմանվել է 165 դոլար։ Երկրորդ արձանագրությամբ հանձնարարվում է իրավասու մարմիններին նախապատրաստել ֆինանսական հաշվարկի և հաշվառման մոդել՝ մինչև նոյեմբերի 1-ը կիրարկելու համար»,- այս բարի լուրը օգոստոսին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Աչքներս լույս, վերջապես Հայաստանին վաճառվող գազի գինը իսկապես նվազեց, երկու տարի շարունակ շրջանառվող խոսակցություններն իրականություն դարձան։ Ըստ ներկայացվածի` գործող 189 դոլարի փոխարեն 1000 խմ-ի համար սահմանվում է 165 դոլար։
Ըստ տրամաբանության, եթե գազի 1000 խմ-ի գինը 189 դոլարից դարձել է 165, ապա սպառողների համար ևս գազի գինը պետք է նվազի։ Այլ կերպ ասած, վերջապես ժողովուրդը մի փոքր կարող է շունչ քաշել, հատկապես ձմռանը։ Բայց, ինչպես ասում են, «լավ երազ է, եթե իրականանա»։ Չպետք է մոռանալ, որ ապրում ենք Հայաստանում, հետևաբար ցանկացած տրամաբանական ընթացք կարող է ֆանտաստիկ շրջադարձ արձանագրել։ Նորություն չէ, որ ցանկացած ապրանքի թանկացումից հետո Հայաստանում այդ նույն ապրանքը չի էժանանում, եթե անգամ աշխարհում այն կոպեկներ արժի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ